Աշխարհ

23.04.2013 23:42


Իրանի զինված ուժերը պատրաստ են ցանկացած զարգացման

Իրանի զինված ուժերը պատրաստ են ցանկացած զարգացման

«Առաջիկա նախագահական ընտրություններում Իրանի զինված ուժերը պատրաստ են ցանկացած զարգացման»,-հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Սեյեդ Հասան Ֆիրուզաբադին։ ISNA գործակալության փոխացմամբ՝ Ֆիրուզաբադին հայտնել է, թե իրանական բանակը «նման խնդիրներ լուծելու հարցում բավականին փորձ ունի»։ «2009թ. նախագահական ընտրություններից հետո զինված ուժերը ծանոթ են հնարավոր ռիսկերին և գիտեն, թե ինչպես պայքարել դրանց դեմ»,- ասել է Ֆիրուզաբադին:

Հիշեցնենք, որ Իրանում 2009թ. նախագահական ընտրություններին հետևեցին բողոքի ցույցեր, անկարգություններ և ձերբակալություններ:

Իրանում նախագահական հերթական ընտրությունները նախատեսված են 2013թ. հունիսի 14-ին: 

Այս խորագրի վերջին նյութերը