Քաղաքական

29.04.2013 12:42


Ռուբեն Հախվերդյան. «Ես կուզենայի, որ «Բարգավաճը» հաղթի» (տեսանյութ)

Ռուբեն Հախվերդյան. «Ես կուզենայի, որ «Բարգավաճը» հաղթի» (տեսանյութ)

Հյուսիսային պողոտայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից թռուցիկներ բաժանող երիտասարդներին պատահաբար հանդիպել է նաև երգահան Ռուբեն Հախվերդյանը։ Նա ասել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ճանաչում է 1987թ., գիտի՝ մեկ օրում չի միլիոնատեր դարձել, ինչպես ուրիշները, որ «մի օր զարթնում՝ տեսնում են, որ միլիոնատեր են»:

«Ես կուզենայի, իհարկե, ու աչքիս «Բարգավաճը» կհաղթի, եթե իհարկե՝ չկեղծեն: Ժողովուրդը էնքան ա զզվել, հիասթափվել բոլորից, բայց կարծում եմ՝ Գագիկին հարգում են, սիրում են, ու կարծում են, որ նա գործի մարդ ա, ու իր աշխատանքով իսկապես կարող ա ինչ-որ բան փոխի էս քաղաքում: Գիտեմ, որ վերջում միտինգ պիտի անեք, և եթե Ծառուկյանը մասնակցի, ես անպայման մասնակցելու եմ։ Հաղորդեք, որ եթե պետք ա, մեր խմբով էլ կմասնակցենք, կաջակցենք։ Հաղորդեք, որ ես հույս ունեմ, որ «Բարգավաճը» հաղթելու ա, եթե չկեղծեն»,–ասել է Հախվերդյանը:

Վերջում Հախվերդյանը մակագրել է ձայնասկավառակի վրա և խնդրել այն փոխանցել Ծառուկյանին: 

Այս խորագրի վերջին նյութերը