Քաղաքական

02.05.2013 10:15


ԲՀԿ. «Երևանը վերադարձնել իր իրական տերերին՝ երևանցիներին» (տեսանյութ)

ԲՀԿ. «Երևանը վերադարձնել իր իրական տերերին՝ երևանցիներին» (տեսանյութ)

Լավագույն նվերը երևանցիներին ու Երևանին ժողովրդի քվեով ձևավորված քաղաքային իշխանությունն ու դրա շնորհիվ ընտրված քաղաքապետը կարող է լինել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան զանգվածի բնակիչներին հորդորեցին անպայման մասնակցել մայիսի 5-ի ընտրությանը, հավատալ, որ յուրաքանչյուրից է կախված այն փոփոխությունների սկզբը, որ տարածվելու է Երևանից: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ հադիպմանը ԲՀԿ ներկայացուցիչները նշեցին, որ կուսակցությունը պատրաստ է ու կարող է ստանձնել Երևանի կառավարման պատասխանատվությունը:
Ունենալ Երևան, որտեղ ժողովրդի և իշխանության շահերն ու նպատակները նույնն են. այս հաստատակամությամբ է ԲՀԿ-ն ստանձնելու Երևանի կառավարումը՝ վստահ, որ կկարողանա բացեիբաց կանգնել ժողովրդի առջև և հաշվետու լինել յուրաքանչյուր քայլի համար:
«Իշխանության վարած սոցիալ-տնտեսական ապաշնորհ քաղաքականության ու անտարբերության արդյունքն է այն արտագաղթը, որն իրական ողբերգություն է մեզ համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ վստահեցնելով, որ քաղաքական մթնոլորտի փոփոխության դեպքում ունենալու ենք բոլորովին այլ պատկեր:
Երևանը վերադարձնել իր իրական տերերին՝ երևանցիներին. սա է առաջին փոփոխությունը, որը խոստանում է ԲՀԿ-ն:
«Թույլ չտաք, որ որևէ մեկը քվեարկի ձեր փոխարեն: Տեր եղեք ձեր քվեին, մայիսի 5-ին քվեարկե՛ք հօգուտ ԲՀԿ-ի՝ հանուն իրական փոփոխության, հանուն արժանապատիվ երևանցու»,- կոչ արեցին ԲՀԿ ներկայացուցիչները:

Այս խորագրի վերջին նյութերը