Լրահոս

04.05.2013 10:11


Թոնի Այոմի. ««Դորիանս»–ը լավ արդյունքի է արժանի»

Թոնի Այոմի. ««Դորիանս»–ը լավ արդյունքի է արժանի»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Եվրատեսիլ-2013»–ին «Դորիանս»-ը հանդես է գալու «Lonley Planet» ստեղծագործությամբ։ Երգի երաժշտության համահեղինակ, լեգենդար «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմին հարցազրույց է տվել «Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական կայքին, որը ներկայացնում ենք ստորև։

- «Դորիանս» մենեջերը մեզ հետ զրույցում  խոստովանել է, որ երկար ժամանակ տատանվել են՝ դիմե՞լ Ձեզ Հայաստանի ներկայացուցչի համար երգ գրելու խնդրանքով, թե՝ ոչ: «Տարօրինակ էր heavy metal ոճի երաժշտության կնքահորը խնդրել, որ Եվրատեսիլի համար երգ գրի»,- ասել է նա:–Ինչպիսի՞ն էր ձեր առաջին արձագանքը առաջարկին:

- Ինձ համար հաճելի էր, որ նման խնդրանքով են դիմել, և ես արագ համաձայնեցի: Մտածեցի և զգացի, որ իմ գաղափարներց մեկը հարմար կլինի մրցույթին ներկայացնելու համար:

-Ձեզ գոհացնո՞ւմ են երգի բառերն ու  «Դորիանսի» կատարումը:
- Կարծում եմ՝ խոսքերը իրոք լավն են և վերաբերում են մեզ բոլորիս: «Դորիանսը» լավ է ներկայացնում, նրանք հետևել են իմ դեմո տարբերակին, այսինքն՝ որևէ անակնկալ չկա:

-Արդյոք անսովո՞ր չէ լսել ձեր երաժշտությունն ուրիշների կատարմամբ, հատկապես սոլո կիթառով:

-Տարիներ շարունակ ես լսել եմ, թե ինչպես են կատարում «Black Sabbath»-ի ստեղծագործությունները: Այստեղ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում:

-Ինչ եք կարծում՝հնարավո՞ր է, որ նրանք, ովքեր սովորոբար չեն դիտում «Եվրատեսիլը», ձեր մասնակցության շնորհիվ հետևեն մրցույթին:
- Ես հուսով եմ:

- Ո՞րն է ձեր ուղերձը «Դորիանսին» մայիսի 16-ի կիսաեզրափակչից առաջ:
- Ես հաջողություն եմ մաղթում խմբին: Նրանք արժանի են լավ արդյունքի: Ցավում եմ, որ անձամբ ներկա չեմ կարող լինել:

Այս խորագրի վերջին նյութերը