Աշխարհ

05.05.2013 10:48


Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի ռազմական կենտրոնը

Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի ռազմական կենտրոնը

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի Ջամարա արվարձանում գտնվող ռազմական հետազոտական կենտրոնին։ Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի՝ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել Ջամարայում որոտած հուժկու պայթյունի մասին։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ իսրայելական օդուժը հարվածել էր Սիրիայի տարածքով տեղաշարժվող «Հզբոլլահի» պարեկային խմբին։

Երկու դեպքում էլ Իսրայելը չի մեկնաբանում տեղի ունեցածը։

Այս խորագրի վերջին նյութերը