Աշխարհ

13.05.2013 09:43


Հերթական արյունալի միջադեպը ԱՄՆ–ում

Հերթական արյունալի միջադեպը ԱՄՆ–ում

«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների Նոր Օռլեան քաղաքում հերթական արյունալի միջադեպն է գրանցվել։ Առայժմ անհայտ անձինք փողոցում անկանոն կրակ են բացել։ Վիրավորվել է 19 մարդ, որոնցից 2-ը՝ երեխա։ Ըստ ականատեսների՝ կրակը, 2 տեսակի զենքից, արձակել է 3 տղամարդ։ Իրավապահները պարզել են, որ կրակողներից մեկը 18-22 տարեկան է։ Այժմ քաղաքային ամբողջ ոստիկանությունը զբաղված է հանցագործների որոնումներով։

Նոր Օռլեանի քաղաքային իշխանությունները հանցագործների վերաբերյալ որևէ տեղեկություն հաղորդելու դիմաց 2,5 հազար դոլարի պարգևավճար են խոստացել։

Այս խորագրի վերջին նյութերը