Աշխարհ

17.05.2013 09:54


Բիլ Գեյթսը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է

Բիլ Գեյթսը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է

«Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը «Բլումբերգի» միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում հետ է բերել աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը։

Ըստ «Բլումբերգի»՝ Գեյթսի կարողությունը 2013թ. մայիսի 17-ի դրությամբ կազմում է 72,7 մլրդ դոլար՝ շուրջ 10 մլրդ–ով ավելի, քան նախորդ տարի։

Երկրորդ տեղում մեքսիկացի մեդիամագնատ Կառլոս Սլիմն է՝ 72,1 մլրդ դոլար կարողությամբ։

«Բլումբերգի» վարկանիշային աղյուսակն ամեն օր թարմացվում է 2012-ից սկսած։ Սկզբում դրանում ներառված էր 40 անուն, սակայն 2013-ի հունվարի 23-ից այն կազմում է 100–հոգանոց ցուցակ։

Այս խորագրի վերջին նյութերը