Աշխարհ

17.05.2013 15:29


Ծեծկռտուք վրաց հոգևորականների և գեյ–շքերթի մասնակիցների միջև (տեսանյութ)

Ծեծկռտուք վրաց հոգևորականների և գեյ–շքերթի մասնակիցների միջև (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում համասեռամոլների շքերթ էր նախատեսված: Սակայն ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս այն ուղեկցվել է համասեռամոլների ու ազգայնականների բախմամբ։ Գեյ–շքերթը զայրացրել է անգամ հոգևոր դասի ներկայացուցիչներին։ Նրանք նույնիսկ հարձակվել են շքերթի մասնակիցների վրա։ Տեղի է ունեցել ծեծկռտուք։

Ոստիկանները և հատուկջոկատայինները փորձել են ապահովել համասեռամոլների շքերթի մասնակիցների անվտանգությունը, սակայն վրդովված ազգայնականներին և հոգևորականներին հաջողվել է ճեղքել ոստիկանների և հատուկջոկատայինների արգելապատնեշը։

Բախումը կանխելու համար ոստիկանները ստիպված արցունքաբեր գազ են կիրառել։

Նշենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի թիմի ենթակայության տակ գտնվող Թբիլիսիի քաղաքապետարանը շքերթն արտոնել էր։ Մինչդեռ Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդ-ը կոչ էր արել արգելել դրա անցկացումը Վրաստանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը