Աշխարհ

18.05.2013 10:39


Իսրայելի հատուկջոկատայինները գործողություններ են սկսել Սիրիայի տարածքում

Իսրայելի հատուկջոկատայինները գործողություններ են սկսել Սիրիայի տարածքում

Fox News-ի փոխանցմամբ՝ Իսրայելի հատուկ նշանակության զինվորական ստորաբաժանումները գործողություններ են սկսել Սիրիայի տարածքում։ Լրագրողական խմբին հաջողվել է Գոլանի բարձունքներից նկարահանել իսրայելցի զինվորականներին, ովքեր իրենց երկիր էին վերադառնում Սիրիայից։ Բացի այդ, Fox News-ի ռեպորտաժում ներկայացվել են իսրայելական տանկերն ու հրթիռային համակարգերը, որոնք տեղակայվել են Սիրիայի հետ անմիջական սահմանին։

Նշենք, որ ռազմական ծանր տեխնիկայի առկայությունն այս տարածքում 1973թ. ձեռք բերված հրադադարի պայմանների խախտում է։ Սակայն ո՛չ ՄԱԿ դիտորդները, ո՛չ էլ պաշտոնական Դամասկոսն առայժմ չեն արձագանքել տեղի ունեցածին։

Այս խորագրի վերջին նյութերը