Աշխարհ

20.05.2013 09:50


Սիրիայի կառավարական զորքերը գրավել են ապստամբների հսկողության տակ գտնվող քաղաքը

Սիրիայի կառավարական զորքերը գրավել են ապստամբների հսկողության տակ գտնվող քաղաքը

Սիրիայի կառավարական զորքերը երկրի արևմուտքում գրավել են ընդդիմության հսկողության տակ գտնվող Էլ-Կուսայր քաղաքը, որը համարվում էր ապստամբների ռազմավարական նշանակության հենակետը։

BBC News-ի փոխանցմամբ՝ քաղաքի գրոհի ժամանակ սպանվել է ավելի քան 70 ապստամբ։

Միևնույն ժամանակ, Al Jazeera հեռուստաընկերությունը հայտնում է, որ քաղաքի համար մղվող մարտերը շարունակվում են։ Ապստամբների համար Էլ-Կուսայրը կարևոր էր նրանով, որ նրա միջոցով ընդդիմությունը անմիջական կապ ուներ Լիբանանի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը