Աշխարհ

21.05.2013 09:53


Մահացել է լեգենդար «The Doors»-ի հիմնադիրներից մեկը՝ Ռեյ Մանզարեքը (տեսանյութ)

Մահացել է լեգենդար «The Doors»-ի հիմնադիրներից մեկը՝  Ռեյ Մանզարեքը (տեսանյութ)

Գերմանիայի Ռոզենհայմ քաղաքի հիվանդանոցներից մեկում 75 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է լեգենդար «The Doors» խմբի ստեղնահար Ռեյ Մանզարեքը։

Ռեյ Մանզարեքը 1965 թվականին Ջիմ Մորիսոնի հետ միասին հիմնել է «The Doors» խումբը։ Այն լայն ճանաչում էր ստացել 1960-ականների վերջերին։ 1967-1971թթ. «The Doors»-ը ձայնագրել է 6 ալբոմ՝ դառնալով ռոքի դասականներից։

1971թ. Մորիսոնի մահից հետո Մանզարեքը կարճ ժամանակով դարձավ խմբի առաջնորդողը, սակայն թողարկված երկու ալբոմները հաջողություն չունեցան, և 1973թ. «The Doors»-ը դադարեց գոյություն ունենալ։

Այս խորագրի վերջին նյութերը