Քաղաքական

22.05.2013 13:04


Սերժ Սարգսյանը հանրությանը խաբե՞լ է, թե ՞ ուղղակի իրավիճակին չի տիրապետել (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը հանրությանը խաբե՞լ է,  թե ՞ ուղղակի իրավիճակին չի տիրապետել (տեսանյութ)

Դեռևս երկու ամիս առաջ՝ մարտի 18-ին, «պատասխանատու» լրագրողների ներկայությամբ տեղի ունեցած փակ ասուլիսի ժամանակ անդրադառնալով գազի հնարավոր թանկացուման մասին խոսակցություններին՝ Սերժ Սարգսյանն ասել էր. «Զարմանում ես: Որպեսզի իրենք չարախնդան, ուզում են, որ այս երկիրը խնդիրներ ունենա: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ թանկանալու մասին»:

Այսօրվա ասուլիսին «7օր»–ի հնչեցրած հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանը հանրությանը խաբե՞լ է, թե՞ ուղղակի իրավիճակին չի տիրապետել, ՀՀԿ–ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ակնհայտորեն նյարդայնացած և բորբոքված պատասխանել է.

–Գազի գինը չի թանկացել,–այնուհետև հավելել է,–եթե նա այդպիսի բան է ասել, ուրեմն այդ ժամանակ նման հարցադրում չի եղել։ Մեր երկրի առջև ռուսական կողմը հարցադրում չի արել, ես համոզված եմ դրանում։ Միայն այդ պարագայում Սերժ Սարգսյանը կարող էր ասել, որ չկա։ Եթե առաջարկությունը արված լիներ, Սերժ Սարգսյանի մարդկային տեսակը հաշվի առնելով՝ վստահաբար ասում եմ՝ խաբելու կամ ձեր ասած արտահայտություններն անելու ոչ ցանկությունը, ոչ էլ կարիքն ուներ։

Հարցին, թե ինչու հանրությունը միայն այժմ տեղյակ պահվեց դրա մասին, հանրապետական պատգամավորը պատասխանել է.

–Որովհետև հարցը բարձրացվել է հիմա:

Լրագրողի դիտարկմանը, թե Մկրտիչ Մինասյանի խոսքերը իրականությանը չեն համապատասխանում, որովհետև ինչպես նշել էր «ՀայՌուսգազարդ»–ի ղեկավարը, գազը թասնկացել էր ապրիլի 1-ից, Մկրտիչ Մինասյանը չի կարողացել ոչինչ պատասխանել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը