Քաղաքական

23.05.2013 13:09


Գալուստ Սահակյանը Վահան Հովհաննիսյանին՝. «Բա հլը դո՞ւք ինչ կլինեիք, եթե նախագահը չլիներ»

Գալուստ Սահակյանը Վահան Հովհաննիսյանին՝. «Բա հլը դո՞ւք ինչ կլինեիք, եթե նախագահը չլիներ»

Ամփոփելով խորհրդարանին ներկայացված կառավարության ծրագրի վերաբերյալ այս շաբաթվա քննարկումները՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է՝ գիտեինք, որ ընդդիմությունը դեմ պիտի քվեարկեր, բայց ինչի՞ն են դեմ։

–Դե՛մ քվեարկեք, բայց գոնե մաղձոտ մի եղեք, գոնե երբ թույն եք օգտագործում, մեղվի՛ թույն օգտագործեք,–թախանձել է Գ. Սահակյանը։

Նա նաև անդրադարձել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի ելույթի այն հատվածին, որ եթե կառավարության անդամները մի տեղ իրենց թեկնածությունն առաջադրեն, և նրանց չպաշտպանի ՀՀ նախագահը, նրանց դալաններում կծեծեն։

–Ես գոհ եմ իմ գործընկեր Վահան Հովհաննիսյանից, որ մեծարեց հանրապետության նախագահին, ասելով՝ դուք ի՞նչ կլինեիք, եթե ինքը չլիներ։ Բա հլը դո՞ւք ինչ կլինեիք, եթե ինքը չլիներ։ Գոնե ես բոլոր տիպի կապերին ու արժեքներին լավ տիրապետում եմ։ Հետո՝ իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չէ,–հայտարարել է Գ. Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը