Խմբագրական

Հուլիս 07, 2009 19:04

Սահմանադրական և հեղափոխական ճանապարհների մասին

Սահմանադրական և հեղափոխական ճանապարհների մասին

Սկսած 1995թ.-ից՝ Հայաստանի քաղաքական դաշտի (հատկապես՝ ընդդիմադիր հատվածի) ներկայացուցիչների համար հիմնական գլուխկոտրուկներից է եղել հետընտրական գործընթացի կառավարման հարցը։ Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը սեփական պատկերացումներն ունեն հետընտրական զարգացումների վերաբերյալ և ըստ այդմ էլ իրականացնում են քայլեր, որոնք բովանդակային առումով նույնանման են՝ անկախ իշխանությունը կամ ընդդիմությունը ներկայացնող դեմքերից։

Դեպքերը մշտապես զարգանում են գրեթե նույն սցենարով։ Բոլոր տիպի իշխանություններն էլ գնում են փորձված ճանապարհով. ընտրակեղծիքներ, թվանկարչություն, եթե անհրաժեշտ է՝ հետընտրական փուլում ուժի կիրառում, և վերջ։ Իսկ ընդդիմությունը կա՛մ համակերպվում է (1995թ., 1998թ., 1999թ., 2007թ.) կամ գնում հետընտրական սրացումների (1996թ., 2003թ., 2008թ.)։  Եվ էլի՝ վերջ։ Պարզապես յուրաքանչյուր կողմի համար այդ «վերջը» տարբեր դրսևորում է ունենում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախընտրական փուլում հնարավոր է լինում էլեկտրականացնել զանգվածներին և ապահովել առավելագույն էմոցիոնալ ֆոն, ընդդիմադիր ուժերը կարողանում են հավասարակշռել իշխանության վարչական ռեսուրսը։ Այլ է պատկերը բուն ընտրության օրը և դրանից հետո։ Այդ փուլերում իշխանությունը համախմբում է վարչական, ֆինանսական, քրեական և ուժային ռեսուրսները, և ընդդիմությունը հայտնվում է անհավասար պայմաններում։ Այդ պահից սկսած՝ ընդդիմության համար առաջ է գալիս քաղաքական պայքարը շարունակելու մեթոդաբանական երկընտրանքը լուծելու հարցը. գնալ հեղափոխակա՞ն, թե՞ սահմանադրական ճանապարհով։ Նման խնդրի առջև կանգնել են բոլոր ընդդիմադիր ուժերը։ Յուրաքանչյուրն իր ձևով է շարունակել հետընտրական պայքարը, բայց արդյունքները նույնն են եղել։ Հետևաբար, «շան գլուխը» թաղված է ոչ թե ընդդիմության պայքարի մեթոդաբանության ընտրության, այլ՝ պայքարի բովանդակության մեջ։ Այսինքն, կարևորն այն հարցը չէ, թե իշխանության համար մղվող պայքարում ո՞ր ճանապարհն ընտրես, մանավանդ որ խիստ պայմանական է հեղափոխական և սահմանադրական ճանապարհների տարաբաժանումը։  

Այժմ գանք մեր օրերին։ Եթե պայքարը միայն իշխանական լծակներին տիրանալն է, ապա այդ պայքարում հաստատ կշահի գործող իշխանությունը՝ տարատեսակ լծակներ կիրառելով։ Իսկ եթե առաջ քաշվի պետական կառավարման համակարգի փիլիսոփայությունը փոխելու խնդիր, ապա հեղափոխական կամ սահմանադրական ճանապարհով գնալու հարցը կդառնա չորրորդական։ Այնինչ, այսօր այն դարձել է տիեզերական նշանակության։ Մեզ, երևի, «քաղկեդոնյան» նոր ժողով է սպասվում՝ «Սահմանադրակա՞ն, թե՞ հեղափոխական ճանապարհներն են հոգեպես ավելի ազնիվ» խորագրով։

Հարց. 1988թ. ժողովուրդը հեղափոխակա՞ն, թե՞ սահմանադրական ճանապարհով էր պայքար մղում։ Ըստ իս՝ հեղափոխական, քանի որ համակարգային փոփոխությունների պահանջ էր առաջ քաշում։ Մեկ ուրիշը կարող է պնդել, թե դա սահմանադրական ճանապարհ էր։ Բան չունեմ ասելու։ Ընկալման խնդիր է։ Բայց այդ «ճանապարհի» հարցն այն ժամանակ չէր էլ քննարկվում։ Մարդիկ համակարգային խնդիրներ լուծելու համար էին բռունցք բարձրացնում։ Որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում իշխանափոխության պարզունակ խնդիր քննարկել։ Հետագա իշխանափոխությունը եղավ բնականորեն։ 1991թ. նախագահական ընտրություններում հաղթեց Շարժման լիդերներից մեկը և ստանձնեց պետության գլխի գործառույթը, և վերջ։

Չինական հին ասացվածքն ասում է. «Կարևորն այն չէ, թե կատուն ինչ գույն ունի, կարևորը, որ այդ կատուն կարողանա մուկ բռնել»։ Ասել է, թե մեր երկրի համար անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ, և այն ուժը, որը հստակ կներկայացնի, թե ինչն ինչով է փոխելու (ոչ թե՝ ում ումով), այդ ուժն էլ կդառնա հեգեմոնը, իսկ պայքարի մեթոդաբանությունը կորդեգրվի ինքնաբերաբար։

Տարածված տեսակետ կա, թե անհնար է այս իշխանությունների օրոք գաղափարական պայքար մղել։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ուրիշ էլ ի՞նչ տիպի պայքար է պետք վարել։ Գաղափարական պայքարի այլընտրանքը բարիկադներն են։ Ի դեպ, բարիկադային պայքարը ևս չի ժխտում դրա գաղափարականության անհրաժեշտությունը։ Ոմանք պնդում են, թե սկզբում պետք է փոխել իշխանությունը ու հետո նոր մտածել գաղափարների մասին։ Դա, մեղմ ասած, սխալ է։ Պետք է իմանալ, թե ինչն ինչով ես փոխում։ Այլապես, կարելի է կրակից ելնել ու ջուրն ընկնել։

90-ականների կեսերին էլ ասում էին՝ միայն թե Լևոնը գնա, ով ուզում է՝ գա։ Հիմա այդ նույն մարդիկ ասում են՝ միայն Սերժը գնա, ով ուզում է՝ թող գա։ Կամ էլ հենց Լևոնին են ուզում, որ գա։ Երբ նրանց ասում ես, թե Տեր-Պետրոսյանի այս կամ այն մոտեցումները հաճախ բովանդակային առումով չեն տարբերվում կամ, ավելի ճիշտ, Սերժ Սարգսյանի քայլերը մոտ են Տեր-Պետրոսյանի ասածներին, անմիջապես խոսակցության թեման փոխում են ու ասում. «Բայց համաձայնվիր, որ Լևոնը մտավորական է և ավելի լավ է խոսում, քան Սերժը։ Եվ հետո՝ էս ղարաբաղցիները...»։ Եվ այդպես շարունակ։ Այսինքն ստացվում է, որ մենք դերասան ենք ընտրում, այլ ոչ թե պետության ղեկավար, ու մարդու ծննդավայրի հարցն էլ դարձնում ենք ամենագլխավորը։ Ես չեմ պնդում, թե բոլոր լևոնականներն են այդպես մտածում, բայց ընդհանուր ֆոնը մոտավորապես այդպիսին է։

Անշուշտ, անհատական տվյալներով Լևոն Տեր-Պետրոսյանը շատ առումներով գերազանցում է Սերժ Սարգսյանին։ Բայց, օրինակ ինձ համար, Սերժ Սարգսյանի վարած արտաքին, ներքին և տնտեսական քաղաքականությո՛ւնը ընդունելի չէ, և ա՛յդ պատճառով եմ ես քննադատում այս իշխանությանը, ոչ թե՝ նախագահի արտաքին տվյալների։ Իսկ այն, որ այս իշխանությունը պետք է փոխվի, վիճելի հարց չէ։ Բայց փոփոխությունը պետք է ոչ թե անձնավորված բնույթ կրի՝ «Այսի՛նչ, հեռացի՛ր։ Այնի՛նչ, նախագա՛հ» թեմայով, այլ ենթադրի պետության զարգացման հայեցակարգային փոփոխություններ։ Եթե մի պահ պատկերացնենք, թե Սերժ Սարգսյանը հրաժարվում է իր ներկայիս կուրսից ու սկսում բարեփոխումներ իրականացնել (ինչին դժվար է հավատալ, քանի որ իրականացվող քայլերը հակառակի մասին են վկայում), ապա ինչո՞ւ պետք է նրան քննադատենք։ Այդ դեպքում քննադատությունը կդառնա ինքնանպատակ։ Այժմյան իմ քննադատությունը շատ կոնկրետ հարցերի վերաբերյալ է։ Երբ, օրինակ, Երևանում «Աբդուլա Գյուլի օրեր» էին հայտարարված, ես և ինձ պես մտածողները՝ լինելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կողմնակիցներ, բացասական էինք գնահատում քիրվայական այդ մթնոլորտը, քանի որ դրանով հայ-թուրքական հարաբերությունները հաստատ չէին կարգավորվի, իսկ Թուրքիան էլ, զգալով մեր դիվանագիտական անգրագիտությունը և իշխանությունների ցանկությունը՝ ներքին լեգիտիմության խնդիրներն արտաքինով կոմպենսացնելու, շտապելու էր Արցախի հարցում ակտիվանալ։ Եվ այդպես էլ եղավ։ Սա կանխատեսելի էր, ու դա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությունը քննադատվեց մեր կողմից։ Ի դեպ, Տեր-Պետրոսյանն այն օրերին մի ասուլիս հրավիրեց ու ողջունեց նախագահ Սարգսյանի «ֆուտբոլը», իսկ այս տարվա մայիսի 1-ի հանրահավաքում դրական տարրեր տեսավ՝ Արցախի հարցը հայ-թուրքական փաթեթում ներառելու մեջ։ Սա փաստ է, որը հնարավոր չէ հերքել։ Հետևաբար՝ հարց. միթե՞ այն ժամանակ պարզ չէր, որ Սարգսյանի «արևելյան վոյաժները» լավ բանի չէին հանգեցնելու։ Եթե պարզ չէր, ուրեմն քաղաքական կանխատեսումն ու հաշվարկը լավ չէին իրականացվել, ու երաշխիք չկա, որ նույն բանը չէր արվելու։ Իսկ եթե կանխատեսվել էին, բայց «օրհնվում էր էն սհաթը, երբ Գյուլի ոտը մտավ մեր հողը», դա արդեն այլ խոսակցության թեմա է։ Եվ այսպիսի շատ հարցեր կան։ Մինչև այդ հարցերի պատասխանները իշխանության ընդդիմախոսները չունենան, երբեք չեն գա իշխանության, և պետք չէ մարդկանց իզուր հիասթափեցնել։

Փիլիսոփա Բերշտեյնը նշում էր, որ նպատակը ոչինչ է, իսկ շարժումն՝ ամեն ինչ։ Իմ տպավորությամբ՝ Հայ ազգային կոնգրեսն առաջնորդվում է այդ կարգախոսով։ Ասել է, թե բուն շարժումն ավելի է կարևորվում, քան նպատակը, որը, մեծ հաշվով, սահմանափակվում է իշխանության գալու ակտով։ Նման դեպքերում շարժումը դիտարկվում է որպես բարձրագույն սուբստանց, իսկ դրա լիդերը՝ կուռք։ Եվ այդպես էլ կա։ Մի պահ եկեք ենթադրենք, թե, ինչ-ինչ պատճառներով, Տեր-Պետրոսյանը հայտարարում է քաղաքականությունից դուրս գալու մասին։ Համոզված եմ, որ Հայ ազգային կոնգրեսն այդ պահից սկսած գոյություն չի ունենա։ Եվ քանի որ Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե պայքարելու է մինչև վերջ, ուստի ՀԱԿ–ին, այդ մասով, ոչինչ չի սպառնում։

Բնական է, որ նպատակի նկատմամբ շարժման գերակայությունը պետք է լինի պայքարի «անշառ» ճանապարհի ընտրությունը։ Ինչն էլ և արվում է։ Պատահական չէ, որ ամենամեծ թշնամիներ են համարվում նրանք, ովքեր, ըստ Տեր-Պետրոսյանի, շարժմանը դրդում են անխոհեմ քայլերի։

Ամենևին այն կարծիքին չեմ, թե ՀԱԿ-ը պետք է գնա հեղափոխության։ Մանավանդ, որ դեռևս ձևակերպված չէ հեղափոխություն հասկացության տերպետրոսյանական ընկալումը և պայքարի նպատակը։ Ռազմավարությունն ու մարտավարությունը չի կարելի շփոթել և խառնել դրանց տեղերը։

Եթե որևէ շարժում նպատակ է դնում միայն իշխանության ներկայացուցիչներին փոխել, ապա և՛ սահմանադրական, և՛ հեղափոխական ճանապարհները տանելու են նույն տեղը, որտեղ «պատ» է։ Այդ «պատը» շրջանցելու կամ փլուզելու համար՝ անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա։ Իսկ այդ կոնսոլիդացիան պետք է լինի ոչ թե անձի (դա կռապաշտություն է), այլ գաղափարի ու նպատակի շուրջ։

Եթե նպատակը ոչինչ է, ապա պայքարի միակ արժեքը դառնում է լիդերի անձը, իսկ իշխանափոխության հասնելու հույսը՝ դիմացինի սխալվելը, «Որքան վատ՝ այնքան լավ» կամ «Մի օր ստիպված հրաժարական կտան» սկզբունքով առաջնորդվելը, «Նստենք թախտին, սպասենք բախտին» կարգախոսով ապրելը, կամ էլ շարժման մասնակիցների՝ «Ինքը մի բան գիտի» ինքնահանգստացմամբ զբաղվելը։

Եթե նպատակը ոչինչ է, ապա պայքարն ստանում է զուտ տեխնոլոգիական տեսք։ Իսկ այդ դեպքում՝ մի օր կարող են խոհեմ համարվել «երգի ու պարի» հեղափոխությունը, շուրջօրյա հանրահավաքները և այլ համանման երևույթները, իսկ մեկ այլ օր. «...Շատերը փորձեցին մեզ շեղել պայ­քարի սահմանադրական ուղուց, շատերը մեզ մեղադրեցին անվճռականության մեջ, շատերը դրդեցին դիմել անխոհեմ քայլերի՝ շուրջօրյա հանրահավաքների, անժամկետ նստացույցերի, պիկետների և այլն»։ Ասել է, թե այն, ինչ ընդունելի էր երեկ, այսօր կարող է անխոհեմ լինել. «Սե լա վի»։ Այնպես որ, անիմաստ եմ համարում այն վեճը, թե ո՞ր ճանապարհով պետք է այժմ պայքարը շարունակի ՀԱԿ-ը։ Կրկնեմ՝ եթե կարևորը շարժումն է ու դրա լիդերը, ապա՝ ի՞նչ տարբերություն։

Շարժումը պետք է գաղափարական, այլ ոչ թե՝ անհատապաշտական վեկտոր ունենա, որպեսզի պայքարի մեջ արձակուրդներ և «գովազդային դադարներ» չլինեն։ Որևէ մեկը հիշո՞ւմ է, որ 88-ի Շարժումը գլխավորող «Ղարաբաղ» կոմիտեն քաղաքական պայքարի դադար հայտարարեր...

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: