Քաղաքական

24.05.2013 12:17


Արծվիկ Մինասյանը՝ «Գալուստ Գրիգորիչի հերթական մտքի գոհարի» մասին

Արծվիկ Մինասյանը՝  «Գալուստ Գրիգորիչի հերթական մտքի գոհարի» մասին

ԱԺ այսօրվա ճեպազրույցներում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրարձել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ նախօրեին Դաշնակցությանն ուղղված հայտարարությանը։ «Ես գոհ եմ իմ գործընկեր Վահան Հովհաննիսյանից, որ մեծարեց հանրապետության նախագահին, ասելով` դուք ի՞նչ կլինեիք, եթե նա չլիներ: Հիմա ես ասում եմ` բա հըլը դուք ի՞նչ կլինեիք, եթե ինքը չլիներ, գոնե ես բոլոր տիպի կապերին լավ տիրապետում եմ»,–ասել էր ՀՀԿ փոխնախագահը։

«Այո՛, եթե չլիներ այս իշխանությունը, մենք կլինեինք իշխանության ղեկին: Ես կարծում եմ, որ Գալուստ Գրիգորիչն իր հերթական մտքի գոհարով գցեց նախագահի դերն ու նշանակությունը»,–արձագանքել է Ա. Մինասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը