Քաղաքական

27.05.2013 16:42


Լյուդմիլա Սարգսյան. «Եթե ժողովուրդը չընդվզեց, ուրեմն արժանի է այս իշխանությանը»

Լյուդմիլա Սարգսյան. «Եթե ժողովուրդը չընդվզեց, ուրեմն արժանի է այս իշխանությանը»

ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ժողովրդից գազի թանկացման հանգամանքը իշխանությունը նպատակային թաքցրել է՝ ընտրությունների ժամանակաշրջանում անցանկալի զարգացումներից խուսափելու համար։

–Այսօր հայտարարում են, որ գազը 18%–ով է թանկանալու: Ինչպե՞ս հաջողվեց այդքան արագ իջեցնել նախնական հայտարարված 68%–ը: Փաստորեն, նպատակային բարձր են ասել այս թիվը, որ հետո ժողովուրդն ասի՝ փա՛ռք Աստծո, գոնե այսքան բարձրացավ,-ասել է նա՝ հավելելով,–ժողովրդին պարզապես խաբել են: Կյանքը թանկանում է, և ինձ զարմացնում է, որ ժողովուրդը չի ընդվզում: Եթե չընդվզեց, ուրեմն արժանի է այս իշխանությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը