Քաղաքական

29.05.2013 18:27


«Տիգրան Սարգսյանի կինն էլ է ընդդիմադիր»

«Տիգրան Սարգսյանի կինն էլ է ընդդիմադիր»

Այսօրվա ասուլիսին, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական դրությանը, ՍԴՀԿ փոխատենապետ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ ՍԴՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ, որով բոլոր այն ուժերին, ովքեր դեմ են այսօրվա իրողությանը, կառաջարկվի միավրվել` հանդես գալ մեկ դրոշի տակ անկախ նրանից թե ով կլինի առաջին, երկրորդ, երրորդ դեմքը:
Ըստ բանախոսի` Հայաստանը չունի այն ներուժը, որպեսզի հնարավոր լինի սպասել մինչև հաջորդ հերթական ընտրությունները և ամեն ինչ պետք է անել, որ հաջորդ ընտրությունները լինեն արտահերթ:
Խոսելով Հայ Ազգային Կոնգրես կուսակցության և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ Հայ Ազգային Կոնգրես Կուսակցության հետ շատ լավ հարաբերությունների մեջ է:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է նա պատկերացնում այդ համախմբումը, մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, նա պատասխանեց. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմադիր է, ես տեսնում եմ նույն ճամբարում, բայց ես Րաֆֆի Հովհաննիսյանին ընդդիմություն չեմ համարում, և երբեք էլ չեմ համարել»:
ՍԴՀԿ փոխատենապետը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «2008թ-ին, մարտի մեկի զոհերի արյունը դեռ չչորացած գնաց Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, հետո մասնակցեց բանկետին: Նա այդ ժամանակ պատասխանեց, որ բաժակ չի վերցրել ձեռքը, այնինչ լուսանկարներում բաժակը ձեռքին է, արդարացավ, թե սև վերնաշապիկով էր...»:
Անդրադառնալով ապրիլի 9-ի իադարձություններին` բանախոսն արձագանքեց. «Աղոթվելուց հետո դժվար է մի քիչ... Այդ աղոթքը լուրջ պարագա է, այդպես մի նայեք... Մի քանի տարի նրան պետք է ձեռք չտալ` աղոթած է»:
Հարցին թե ում հետ է պատկերացնում համախմբումը այդ դեպքում, Եղիազարյանը պատասխանեց` բոլորի հետ, բացի Րաֆֆի Հովհաննիսյանից:
Պատասխանելով հարցին թե Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը այն մասին, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, արդյո՞ք վկայում է այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալվել է իր քաղաքագիտական վերլուծությունում` բանախոսը պատասխանեց. «Իհարկե ո,չ: Մենք այսօր ապրում և գոյատևում ենք ասենք թե Օսվենցիմում: Պատկերացնում եք Օսվենցիմում ընտրություններ լինեին և ինչ որ մեկը այնտեղ հայտարարեր, որ ինքն կոմունիստ է: Ով ասեր կոմունիստ է կտանին կվառեին, մարդ կարող էր հոգու խորքում կոմունիստ լինելով, հայտարարել, որ ինքն կոմունիստ չէ»:
Հարցին, թե որքանով է իրատեսկան ընդդիմության համախմբումը, Եղիազարյանը պատասխանեց, որ ընդդիմությանը կմիանան նաև վարչապետի ընտանիքի անդամները, որովհետև այսօր Հայաստանում չկա մեկը, ով հոգնած և զզված չլինի այս իշխանություններից: «Տիգրան Սարգսյանի կնոջն էլ եմ ընդդիմադիր համարում: Անգամ հայելու առաջ սափրվելիս` իրենք էլ են իրենցից զզվում: Բա այսպես երկիր են պահում, 40 տոկոս աղքատ են պահում, այս արտագաղթը նորմալ են համարում... Իհարկե Ծառուկյանին ընդդիմադիր եմ համարում»,-ասել է Եղիազարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը