Աշխարհ

30.05.2013 11:59


Սիրիան ստացել է ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը

Սիրիան ստացել է ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը

Սիրիան ստացել է ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը: Այդ մասին լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Նա նաև հավաստիացրել է, որ մոտ ապագայում տեղի կունենա զենիթահրթիռային համակարգերի հաջորդ խմբաքանակի առաքումը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը օրերս հաստատել էր Ս-300 զենիթահրթիռային համակարգերը Սիրիա առաքելու մասին տեղեկատվությունը՝ հայտնելով, որ Սիրիայում արտաքին միջամտության հնարավոր զարգացումների դեպքում դա զսպող դեր կկատարի:

Այս խորագրի վերջին նյութերը