Քաղաքական

21.01.2011 11:53


«ՀայՌուսգազարդ»-ի նախկին փոխտնօրենը՝ Երևանի փոխքաղաքապետ, Սերժ Սարգսյանի հեռու խնամին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ

«ՀայՌուսգազարդ»-ի նախկին փոխտնօրենը՝ Երևանի փոխքաղաքապետ, Սերժ Սարգսյանի հեռու խնամին՝  Երևանի գլխավոր ճարտարապետ

Այսօր կայացած արտահերթ նիստում Երևանի ավագանին փոխքաղաքապետ է նշանակել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախկին փոխտնօրեն Վահագն Առաքելյանին։ Նրա թեկնածությունն առաջարկել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավագանու անդամներն էլ միաձայն համաձայնություն են տվել։ Կ. Կարապետյանն ասել է, թե Վ. Առաքելյանը հմուտ ֆինանսիստ է՝ երկրի լավագույն ֆինանսիստներից մեկը, ազնիվ և բարոյական մարդ։

Նորնշանակ փոխքաղաքապետը համակարգելու է քաղաքապետարանի ֆինանսական ոլորտի գործունեությունը։

Նշենք, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ Վահե Ստեփանյանն էլ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար, իսկ Միքայել Հասրաթյանը՝ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ:

Ի դեպ, Միքայել Հասրաթյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի քեռու տղան է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը