Քաղաքական

03.06.2013 12:07


Վարչապետը դիմել է դատախազություն

Վարչապետը դիմել է դատախազություն

«Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածով «Հետքը» տեղեկացրել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Ի պատասխան՝ վարչապետի մամուլի քարտուղարը նշել էր, որ Տիգրան Սարգսյանը դիմելու է գլխավոր դատախազություն եւ նա որևէ առընչություն չունի այդ կազմակերպության հետ:

Hetq.am-ի փոխանցմամբ՝ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազություն՝ խնդրելով պարզել, թե ով է գրանցել «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը, եւ ինչպես է իր անունը հայտնվել ընկերության բաժնետերերի ցանկում:

7or.am

Խմբ. կողմից– Փաստորեն, վարչապետը «կռուտիտի» ձևը գտել է։ Սկզբում հուժկու ձևով որոշել էին դատի տալ «Հետքին», բայց երևի հասկանալով, որ կարող է ավելի վատ բան ստացվել, այլ տարբերակ են ընտրել։ Հիմա դատախազությունը ընդամենը պետք է պարզի, թե այդ ով կամ ովքեր են վարչապետի բարի անունն օգտագործել և այդ անունը ներառել միլիոնավոր դոլարներ ֆռռացնող օֆշորային կազմակերպության բաժնետերերի ցանկում։ Հասկացա՞ք։ Վարչապետը չի հերքում, որ ինքը կա այդ օֆշորային կազմակերպության բաժնետերերի ցանկում, բայց հայտնի ֆիլմի հերոսուհու պես, ասում է «նե վինավատայա յա, օն սամ պռիշոլ», այն է՝ ես կապ չունեմ, իմ անունից են գրանցել։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Գրեթե հարյուր տոկոսով համոզված եմ, որ դատախազությունը երկար կհետազոտի վարչապետի դիմումը ու կպարզի, որ անհայտ չարագործները նրա անունով օֆշորում ընկերություն են գրանցել ու չար դիտավորությամբ 10 միլիոն դոլար փոխանցել այդ ընկերության հաշվի համարին։

Այս խորագրի վերջին նյութերը