Աշխարհ

03.06.2013 16:50


Աթենքում երեք ռումբ է պայթեցվել

Աթենքում երեք ռումբ է պայթեցվել

Հունաստանի մայրաքաղաքում երեք պայթուն է արձանագրվել: Մի ռումբը պայթել է Աթենքի կենտրոնում գտնվող բազմահարկ շենքերից մեկի հինգերորդ հարկում այսօր առավոտյան ժամը 8-ին: Պայթունի հետևանքով տուժել է մեկ կին, որը այրվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Մյուս երկուսը, «Վաշինգտոն փոստի» հաղորդմամբ, պայթել են առավոտյան ժամը վեցին մոտ:

Հատկանշական է, որ բոլոր երեք ռումբերը պայթել են կառավարական շենքերի հարևանությամբ: Պայթուններից մեկը որոտացել է արդյունաբերական և տնտեսական հետազոտությունների հիմնադրամի, երկրորդը՝ բնապահպանության նախարարության, երորդը՝ էներգետիկայի նախարարության շենքի մոտ:

Ոստիկանությունը համոզված է, որ ահաբեկիչները նպատակ են ունեցել հարձակվել կառավարական շենքերի, բանկերի և Հունաստանի համար բարեկեցության խորհրդանիշներ համարվող հատկանշական այլ շենքերի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը