Աշխարհ

05.06.2013 11:08


Հռոմի պապ. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերինն էր»

Հռոմի պապ. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերինն էր»

«Ասպարեզ»-ի փոխանցմամբ՝ Կիլիկիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Ներսես Բեդրոս XIX-ի գլխավորած պատվիրակությունը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:
Հանդիպման ընթացքում հայ հոգևորականները շեշտել են, որ իրենք Հայոց ցեղասպանության նահատակների ժառանգներն են: Ի պատասխան՝ Հռոմի պապն ասել է. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերինն էր»:
Դեռևս 7 տարի առաջ, այն ժամանակ Խորխե Մարիո Բերգոլիո անունը կրող Ֆրանցիսկոսը, հայտարարել էր, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ղեղասպանությունը, որն իրագործել է հայ ազգի և ողջ մարդկության դեմ:

Այս խորագրի վերջին նյութերը