Աշխարհ

05.06.2013 12:36


Իրաքը Իսրայելին թույլ չի տա օգտվել իր օդային տարածքից

Իրաքը Իսրայելին թույլ չի տա օգտվել իր օդային տարածքից

«Rosbalt.ru»–ի փոխանցմամբ՝ Իրաքի փոխվարչապետ Հոսեյն Աշ-Շահրիստանին նախազգուշացրել է Իսրայելին՝ եթե վերջինս Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու նպատակով փորձի օգտվել Իրաքի օդային տարածքից, ապա «պատասխան կտա դրա հետևանքների համար»:

«ԱՄՆ–ը մեզ վստահեցրել է, որ երբեք չեն օգտագործի Իրաքի օդային տարածքը` հարևան երկրների վրա գրոհներ իրականացնելու համար»,–ընդգծել է Աշ-Շահիստանին։

Այս խորագրի վերջին նյութերը