Աշխարհ

06.06.2013 15:43


Սիրիայում դաժան մարտերը շարունակվում են

Սիրիայում դաժան մարտերը շարունակվում են

Սիրիայի կառավարական զորքերին և Հեզբոլահի մարտիկներին 3–շաբաթյա պաշարումից հետո հաջողվեց գրավել Լիբանանի սահմանին մոտ գտնվող սիրիական առանցքային կարևորություն ունեցող քաղաքներից մեկը` Քուսեյրը:

Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Քուսեյրի մարտերի վրա, Սիրաիայի այլ քաղաքներում ևս մարտերը շարունակվում են, հատկապես Դամասկոսի մերձակայքում, որտեղ կառավարական զորքերը փորձում են արվարձաններից հետ մղել ապստամբական ուժերին:

Երեքշաբթի ապստամբական ուժերին հաջողվել էր Քունեիթրա հին քաղաքի մերձակայքում՝ Իսրայելի հսկողության տակ գտնվող Գոլանի բարձրունքների հարևանությամբ, կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր գրավել, սակայն Իսրայելի ռազմական աղբյուրները հայտնում են, որ կառավարական զորքերին դաժան մարտերից հետո հաջողվել է ետ մղել ապստամբներին և վերագրավել խորհրդանշական նշանակություն ունեցող աշտարակը:

Իսրայելի ռազմակն աղբյուրները նշում են, որ այժմ տարածքում համեմատաբար խաղաղ է:

Այս խորագրի վերջին նյութերը