Կարծիք

08.06.2013 23:26


Իսկ ի՞նչ իրավունքով է որեւէ մեկը իր աման-չաման փշրելը դարձնում հանրության պրոբլեմ

Իսկ ի՞նչ իրավունքով է որեւէ մեկը իր աման-չաման փշրելը դարձնում հանրության պրոբլեմ

Բաժանման տարբեր ձեւեր կան: Մարդիկ կարող են իրարից բաժանվել՝ անձնական կամ հասարակական հարաբերություններում, իրար շնորհակալություն ասելով, չջնջելով իրենց անցյալը, եւ շարժվելով առաջ՝ այդ թվում անցյալի փորձն իմաստավորելով: Ավելի հաճախ պատահում է հակառակը՝ նեղվածություն, բամբասանքներ, գերհուզականություն, աման-չամանը պատով տալ, տան եղած-չեղածը դուրս հանել եւ այլն: Սա էլ ինչ որ տեղ մարդկային է, բայց հոգեբանորեն սխալ: Ինչո՞ւ: Երախտագիտությունը կարեւոր է միջանձնային եւ հասարակական հարաբերություններում, որովհետեւ մարդն, ով սկսում է պայքարել իր իսկ անցյալի հետ, կործանում է նախ ինքն իրեն, խժռում է իր իսկ ներուժը, դատարկվում է: Դրա համար էլ անցյալից տարանջատվելու լավագույն տարբերակը դրա հետ սահման գծելն է երախտագիտության միջոցով: Բայց գուցե է՛լ ավելի կարեւոր է մյուս հարցը: Իսկ ի՞նչ իրավունքով է որեւէ մեկը իր աման-չաման փշրելը դարձնում հանրության պրոբլեմ: Ենթադրենք Հրանտի կամ Պողոսի համար անձամբ շատ կարեւոր է մանրամասն վերլուծել, թե որ ամանը, որ չամանից հետո փշրվեց, եւ որ պատի ուղությամբ այն շպրտվեց: Բայց, եթե Հրանտը կամ Պողոսը հորջորջվում է հրապարակախոս, եւ մարդիկ սպասում են նրա խոսքին իրենց հուզող՝ հանրային թեմաների վերաբերյալ, ապա արդյո՞ք Հրանտը կամ Պողոսն իրավունք ունեն հանրության վզին փաթաթելու իրենց անձնական հետաքրքրության խնդիրները:

Հրանտ Տեր–Աբրահամյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10201307758920232

Այս խորագրի վերջին նյութերը