Կարծիք

09.06.2013 11:45


Դավիթ Հովհաննիսյան.«Ստատուսը հաստատված է քաղբյուրոյի կողմից»

Դավիթ Հովհաննիսյան.«Ստատուսը հաստատված է քաղբյուրոյի կողմից»

Մի քանի օր առաջ ուսումնասիրություն էր հրապարկվել, ըստ որի` իբր անկախ ու ընդդիմադիր, իրականում իշխանության կողմից ֆինանսավորվող կայքերը զարմանալի անտարբերության են մատնել վերջին 20 տարիների ամենասենսացիոն բացահայտումներից մեկը` վարչապետի և Արարատյան թեմի առաջնորդի կողմից Կիպրոսի օֆշորային գոտիներից մեկում բացված ընկերության միջոցով գործարար Փայլակ Հայրապետյանին թալանելու պատմությունը` չնայած նրան, որ այդ կայքերին արգելված չէ ամբողջ օրը հայհոյել այդ նույն վարչապետին ու ''հոգևոր առաջնոդին'' ուրիշ թեմաներով:

Իրականում պարզ է, որ լրատվամիջոցներին համակարգող նախագահականին Տիգրան Սարգսյանը չի, որ հետաքրքրում է, Տիգրան Սարգսյանը հավատարիմ ծառայում է Սերժ Սարգսյանին, ինչպես ծառայում էին թամամներն ու վազգենխաչիկյանները, բայց մենք արդեն տեսել ենք թե ինչպես կարող է վարվել Սերժի իր ամենահավատարիմ մարդկանց հետ, վաղը կարող են նրան էլ որոշել զոհաբերել և դուրս շպրտել համակարգից:
ՈՒրեմն այս սկանդալը մատնվել է ''անուշադրության'' բոլորովին այլ պատճառով. բացահայտվել է ոչ թե սոսկ Տիգրան Սարգսյանի հանցագործ լինելը, ինչը առանց դրա էլ պարզ էր, այլ գործող ռեժիմի աշխատանքային սխեման և կառավարման համակարգը` ոչնչացնել իրենց վերահսկողությունից դուրս գտնվող կապիտալը և ամբողջը կենտրոնացնել մի ընտանիքի ձեռքում:
2000-ականներին ստեղծված օլիգարխիկ համակարգը` կազմված 30-40 ընտանիքների սեփականությունից, վերացվելու է, նույնիսկ այդ սահմանափակված մրցակցությունը չի լինելու, ամեն ինչ պատկանելու է մի ընտանիքի` Սերժ Սարգսյանի ընտանիքին, որն էլ բացելու է ուղիղ ճանապարհ դեպի ալիևյան տիպի ռեժիմ, որտեղ իշխանությունը փոխանցվում է հորից որդի կամ ''հորից'' փեսա, հանրապետական կուսակցության փոխնախագահն էլ դառնալու է Ռիտա Սարգսյանը...
# Ստատուսը հաստատված է քաղբյուրոյի կողմից և ենթակա է արտատպման մերձբհկահակկական կայքերի կողմից:)

Աղբյուրը՝ https://www.facebook.com/davit.hovhannisyan.50

Խմբ. կողմից – Հիմք ընդունելով քաղբյուրոյի թիվ 1256–րդ որոշումը և ժողկոմխորհի թիվ 876–րդ շրջաբերականը, ինչպես նաև առաջնորդվելով գաղջ մթնոլորտ ստեղծելու ծրագրով՝ արտատպում ենք սույն արձանագրությունը։ ))

Այս խորագրի վերջին նյութերը