Լրահոս

15.06.2013 13:41


«Ո՞վ է տեսել ՀՀ Գերբի վրայի սմայլիկը»

«Ո՞վ է տեսել ՀՀ Գերբի վրայի սմայլիկը»

Ո՞վ է տեսել ՀՀ Գերբի վրայի սմայլիկը. կարծում եմ՝ ոչ ոք, քանի որ մեր պետական այրերը տեսնելու համար աչք պիտի ունենային: Իսկ որ չունեն, դա փաստ է, քանի որ մեր ժողովրդի վիճակը տեսած կլինեին…

Հունիսի 15-ը ՀՀ պետական խորհրդանիշների օրն է: Այս առիթով էլի կհավաքվեն, կնշեն… չգիտեմ՝ ինչ կանեն… կենաց-բան։ Դե, մենք հաճախ միայն կենացներով ենք հայրենասեր… Մի խոսքով՝ կուրախանանք, որ ուրախ ու անկախ երկրում ենք ապրում, ու էդ ուրախության մեջ չենք էլ նկատի, որ մեր գերբի վրայի առյուծն էլ է մեզ հետ ուրախացել. առյուծի խրոխտ դեմքի փոխարեն ուղղակի սմայլիկ է նկարված՝ ասել կուզեն՝ մենք ուրախ–զվարթ ազգ են։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեր պետական խորհրդանշանի վրա աններելի–ստրկացնող նշաններ կան… ու էդ ստրկացման գաղափարը կա նաև մեր պետության քաղաքականության մեջ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում:

Օրհներգը պետական խորհրդրանիշներից է. առհասարակ սա պիտի լինի հզոր ոգեղեն, բայց քանի որ մենք ամեն ինչ սիրում ենք կապկել, «պլեճ» անել, սա էլ ենք վերցրել ուրիշից՝ մոռանալով, որ տեղն ընկած տեղը մեր մշակույթով պարծենում ենք նույնիսկ ծայրահեղ ձևով (Ցանկացած ազգի համար գողացված երաժշտությունն անպատվաբեր է, Ալեքսանդր Գլազունովը իր Ռայմոնդա օպերան գրել է 1880-ականներին, իսկ Բարսեղ Կանաչյանը նրա երաժշտության կրկներգը 1919թ. դարձրել է ՀՀ-ի հիմնը)…. Դե, եթե մի պետության մեջ չեն հարգվում այդ պետության խորհրդանշանները, որոնք պետականակառուցման թեկուզև սիմվվոլիկ, բայց անհրաժեշտ հիմնաքարերն են, էլ ուր մնաց հարգվի ժողովուրդը…

Դիլանյան Զարի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը