Հարցազրույց

17.06.2013 13:13


Լևոն Զուրաբյան. « Տիգրան Սարգսյանի մեղսագործությունները կբավականացնեին ոչ թե մեկ, այլ տասը հրաժարականի համար»

Լևոն Զուրաբյան. « Տիգրան Սարգսյանի մեղսագործությունները կբավականացնեին ոչ թե մեկ, այլ տասը հրաժարականի համար»

Հարցազրույց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ

–Մի շարք վերլուծաբաններ կարծիք են հայտնել, թե աշնանը Սերժ Սարգսյանը վարչապետին կզոհաբերի: Որքնո՞վ եք դա իրատեսական համարում:

–Ես ընդհանրապես կռահումներով չեմ սիրում զբաղվել։ Եթե զուտ տեսական առումով գնահատենք, Տիգրան Սարգսյանի մեղսագործությունները, հանցագործությունները, նրա անվան հետ կապված սկանդալները կբավականացնեին ոչ թե մեկ, այլ տասը հրաժարական համար։ Այն, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական չի տալիս, պայմանավորված է նրանով, որ մենք գործ ունենք ոչ թե Տիգրան Սարգսյանի հետ, այլ մի քաղաքական արատավոր համակարգի, որի ընդամենը մի փոքր մասն է նա կազմում: Մի համակարգի, որում գործում են փոխպաշտպանության մեխանիզմներ, և ըստ էության՝ համակարգի բոլոր տարրերը իրար աջակցում են քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով։

Եթե այնուամենայնիվ՝ աշնանը վարչապետի փոփոխություն տեղի ունենա, դրանից ինչ–որ բան կփոխվի՞։

–Ես չեմ կարծում, թե Տիգրան Սարգսյանի անձով որևէ բան պայմանավորված է: Պետք է հեռացնել իշխանությունից ամբողջ ռեժիմը, որը այսօր գործում է Հայաստանում, պետք է հեռացնել այս ամբողջ ռեժիմը և համակարգային փոփոխություններ կատարել, որոնցից առաջինը պետք է լինի ազատ և արդար ընտրությունների մեխանիզմի սերմանումը Հայաստանում։

Զրույցը վարեց Կարեն Թովմասյանը

Այս խորագրի վերջին նյութերը