Աշխարհ

18.06.2013 20:54


Թուրքիայում զանգվածաբար ձերբակալում են ցույցերի մասնակիցներին

Թուրքիայում զանգվածաբար ձերբակալում են ցույցերի մասնակիցներին

Ստամբուլում, Անկարայում և Էսքեշիհերում ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները զանգվածային ձերբակալություններ են սկսել: Ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ, որոնք ինչպես իրավապահ մարմինների ներկայացուցիչներն են պնդում, թուրքական քաղաքներում սադրել են բախումներ ոստիկանության հետ: Ձերբակալությունների ընթացքում առգրավվել են երեք միավոր հրազեն և հրկիզվող նյութերի ու հրավառվող շշերի մեծ քանակություն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ամենազանգվածային ցույցերը և իրավապահների հետ բախումները վերջին օրերին տեղի էին ունենում Ստամբուլում: Բախումների հետևանքով հինգ մարդ զոհվել էր, հազարավոր մարդիկ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվել էին:
Թաքսիմի հրապարակն արդեն երեք օր է՝ փակ է, Գեզի զբոսայգու մուտքերը արգելափակված, և որպեսզի ընդդիմությունը նորից չվերսկսի ցույցերը Թաքսիմում՝ կառավարությունից հայտնել են, որ ով կփորձի ներխուժել հրապարակ կձերբակալվի ահաբեկչության մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը