Աշխարհ

24.06.2013 10:18


Իր տարածքի հրթիռակոծմանը Իսրայելն օդային գրոհով է պատասխանել

Իր տարածքի հրթիռակոծմանը Իսրայելն օդային գրոհով է պատասխանել

Ինչպես հաղորդում է «Երուսաղեմ փոսթ»-ը, հունիսի 24-ի գիշերը Գազայից իր տարածքի վրա վեց հրթիռների արձակմանը Իսրայելը պատասխանել է օդային գրոհով: Արձակված վեց հրթիռներից երկուսը ոչնչացվել էին հակաօդային համակարգերի միջոցով, իսկ մյուս չորսը զոհերի և ավերածությունների չէր հանգեցրել:

Գազայի հատվածի ռազմականացված խմբավորումներից որևէ մեկը դեռ հրթիռակոծման համար պատասխանատվություն չի ստանձնել, բայց «Երուսաղեմ փոսթ»-ի տվյալներով՝ դրա հետևում կարող են կանգնած լինել «Իսլամական ջիհադ»-ի մարտիկները։

Այս խորագրի վերջին նյութերը