Քաղաքական

26.06.2013 14:26


Աղվան Վարդանյան. «Հայաստանի ներքաղաքական կյանքում քիչ է այսքան մեծ լարվածություն եղել»

Աղվան Վարդանյան. «Հայաստանի ներքաղաքական կյանքում քիչ է այսքան մեծ լարվածություն եղել»

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում քիչ է այսքան մեծ լարվածություն եղել.

–Երկրում բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ է՝ սկանդալներ, խախտումներ, հուզումներ գյուղերում, Եվրամիություն, Եվրասիական միություն, գազ, էլեկտրաէներգիա։

Նա հավելել է, որ այս պայմաններում ՀՅԴ–ում քննարկում են իրենց բացթողումները և հասարակության վստահությանն արժանանալու համար ներքին բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը.

–Ակնհայտ է, որ մենք չենք կարողացել մեծ շերտերի մեջ վստահություն առաջացնել։ Եվ սա մտածելու տեղիք է տալիս։

Իսկ իշխանության ներսում, նրա խոսքերով, տարակարծություն է սկսվել.

–Բոլորը սպասում են հանրապետության նախագահի խոսքին՝ ի՞նչ կասի, ո՞ր պաշտոնյան կազատվի աշխատանքից։ Կուզեի, որ Սերժ Սարգսյանն աշնանն ուղերձով դիմի ժողովրդին, թելադրվեն հստակ խաղի կանոններ՝ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար։ Այսօր իշխանությունները համարժեք չեն ստեղծված իրավիճակին։

Ինչ վերաբերում օֆշորային հայտնի աղմակահարույց պատմությանը, Ա. Վարդանյանն անհասկանալի է համարել, թե օրինակ, ինչո՞ւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարցազրույցը եղավ հենց «Արմենպրես»-ով, որը պետական լրատվամիջոց է.

-Արարատյան թեմի առաջնորդը կաթողիկոսի որոշմամբ պետք է մի կողքի քաշվի, իսկ վարչապետն էլ ժամանակավոր արձակուրդի մեկնի` մինչև հստակ պարզաբանում լինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը