Աշխարհ

27.06.2013 13:43


Վրաստանում աղմկոտ ձերբակալությունները շարունակվում են

Վրաստանում աղմկոտ ձերբակալությունները շարունակվում են

«Գռուզիա օնլայն»–ի փոխանցմամբ՝ Վրաստանում ձերբակալվել են Թբիլիսիի 2 փոխքաղաքապետները, քաղաքային խորհրդի նախագահի տեղակալը և խորհրդի 5 անդամներ։ Ձերբակալված բոլոր պաշտոնյաները երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ են։

Կուսակցության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը։

Թբիլիսիի քաղաքային ժողովի ներկայացուցիչ Կոկի Իոնաթամիշվիլիի փոխանցմամբ՝ ձերբակալությունները տեղի են ունեցել հունիսի 26-ի ուշ երեկոյան։

Այս խորագրի վերջին նյութերը