Աշխարհ

04.07.2013 00:03


Եգիպտոսի ուժայինները հայտարարել են, որ Մուրսին այլևս երկրի նախագահը չէ

Եգիպտոսի ուժայինները հայտարարել են, որ Մուրսին այլևս երկրի նախագահը չէ

Եգիպտոսի բարձրաստիճան զինվորականները հայտարարել են, որ պաշտոնից հեռանալ չկանցաող Մուհամեդ Մուրսին այլևս երկրի նախագահը չէ: Եգիպտոսի ժամանակավոր ղեկավար է նշանակվել Սահմանադրական հանձնաժողովի նախագահը: Ուժայիններն առաջիկայում կհայտարարեն նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք ավելի վաղ բանակը Մուրսիին վերջնագիր էր ներկայացրել, որին ի պատասխան վերջինս առաջարկել էր ստեղծել կոալիցիոն կառավարություն, ինչը մերժվել էր։

Հիշեցնենք՝ Եգիպտոսում ներքաղաքական իրավիճակը սրվեց օրեր առաջ, երբ միլիոնավոր մարդիկ Եգիպտոսի տարբեր բնակավայրերում բողոքի գործողության դուրս եկան՝ պահանջելով Մուրսիի հրաժարականն ու նոր ընտրություններ:

Այս խորագրի վերջին նյութերը