Քաղաքական

16.07.2013 11:40


Պռոշյանում վերահաշվարկ է սկսվել

Պռոշյանում վերահաշվարկ է սկսվել

Այսօր Պռոշյան համայնքում սկսվել է վերահաշվարկը, որը կատարելու պահանջով դիմել էր գյուղապետի թեկնածու, Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանի նախընտրական շտաբը։

Հուլիսի 14–ին Պռոշյանում անցկացված արտահերթ ընտրություններում նախնական տվյալներով 76 ձայնի առավելությամբ հաղթել էր ՀՀԿ–ական թեկնածու Արթուր Մուրադյանը:

Նա ստացել էր 1317 քվե, իսկ Վովա Սահակյանը՝ 1241 քվե:

Հիշեցնենք՝ Պռոշյանի նախկին գյուղապետ, ՀՅԴ–ական Հրաչ Մուրադյանը հրազենի կրակոցից սպանվել էր այս ապրիլի 2-ին, հենց գյուղապետարանի դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը