Քաղաքական

16.07.2013 15:57


Պռոշյանում վերահաշվարկն ավարտվել է

Պռոշյանում վերահաշվարկն ավարտվել է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Պռոշյան համայնքում սկսվել էր վերահաշվարկը, որը կատարելու պահանջով դիմել էր գյուղապետի թեկնածու, Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանի նախընտրական շտաբը։

Վերահաշվարկի ավարտին 26/01 ընտրատեղամասում ձայների բաշխումը մնացել է նույնը, իսկ 26/02 տեղամասում անվավեր քվեաթերթիկների պակասելու հաշվին Արթուր Մուրադյանի ձայներն ավեկացել են 8-ով, ՀՅԴ–ական թեկնածու Վովա Սահակյանինը` 3-ով:

Հիշեցնենք, որ հուլիսի 14–ին Պռոշյանում անցկացված արտահերթ ընտրություններում նախնական տվյալներով 76 ձայնի առավելությամբ հաղթել էր ՀՀԿ–ական թեկնածու Արթուր Մուրադյանը:

Նա ստացել էր 1317, իսկ Վովա Սահակյանը՝ 1241 քվե:

Պռոշյանի նախկին գյուղապետ, ՀՅԴ–ական Հրաչ Մուրադյանը հրազենի կրակոցից սպանվել էր այս ապրիլի 2-ին հենց գյուղապետարանի դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը