Աշխարհ

18.07.2013 11:25


Ռուսաստանից զենք գնելու հարցում Ադրբեջանը 5–րդ տեղում է

Ռուսաստանից զենք գնելու հարցում Ադրբեջանը 5–րդ տեղում է

Ադրբեջանական «zerkalo.az»–ը գրում է, որ 2012թ. Ուկրաինան 14 միավոր քարշակ է վաճառել Ադրբեջանին, որոնք նախատեսված են ռազմի դաշտից վթարային զրահամեքենաները տարհանելու համար։

Ադրբեջանը հետաքրքրված է նաև իտալական ռազմատրանսպորտային «Spartan» և «Master» ուսումնառազմական ինքնաթիռներով, որոնք ձեռք բերելու վերաբերյալ այժմ բանակցություններ են ընթանում։

Ադրբեջանը պատրաստվում է նաև «MP-5 ատրճանակ–գնդացիրներ» արտադրել։

Հայտնի է դարձել, որ նախորդ տարի Ադրբեջանը Ռուսաստանից զենք–զինամթերք գնածների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 5–րդ տեղը։ Առաջին տեղում Հնդկաստանն է, 2–րդում՝ Ալժիրը, 3–րդում՝ Վիետնամը, այնուհետև՝ Չինաստանը, Ադրբեջանը և Վենեսուելան։

2012թ. Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է 12 միավոր «Ми-35М» ուղղաթիռ, ինչպես նաև զրահապատ «Скорпион-ЛШ» и «Скорпион-ЛША-Б» թեթև մեքենաներ, 18 միավոր «МСТА-С» խոշոր տրամաչափի հրանոթային համակարգեր, 200 զենիթահրթիռային համալիրներ ու 1000 հրթիռ։

Հիշեցնենք, որ 2013թ.–ն էլ ռուսաստանն Ադրբեջանին մինչև 1 մլրդ դոլարի զենք վաճառեց։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, թե զենքի վաճառքն Ադրբեջանին պարզապես բիզնես է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը