Աշխարհ

22.07.2013 10:06


Արգենտինայում ֆուտբոլային ֆանատների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել

Արգենտինայում ֆուտբոլային ֆանատների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել

Արգենտինայում երկու մարդ է մահացել ֆուտբոլի երկրպագուների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Բախումը տեղի է ունեցել Բուենոս–Այրեսի արվարձաններից մեկի մարզադաշտի մոտակայքում։ Փոխհրաձգության ընթացքում հնչել է շուրջ 100 կրակոց։ Մեկ տասնյակից ավելի մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ենթադրվում է, որ միջադեպի մասնակիցները եղել են «Բոկա Խունիորս»–ի և «Սան–Լորենսո»–ի ֆանատները։

Արդյունքում երկու թիմերի միջև ընկերական խաղը չեղյալ է հայտարարվել։

Այս խորագրի վերջին նյութերը