Լրահոս

Հուլիս 24, 2013 09:50

Ուղեվարձի թանկացումն անօրինական է. իրավապաշտպան ՀԿ

Ուղեվարձի թանկացումն անօրինական է. իրավապաշտպան ՀԿ

Երևան քաղաքում ներքաղաքային ուղևորափոխադրումների համար 150 դրամ փոխադրավարձ պահանջելը, որը հիմնավորվում է քաղաքապետի որոշմամբ, չի կարող օրինական համարվել, քանի որ օրենքով սահմանված կարգով այն չի հրապարակվել և ուժի մեջ չի մտել: Հետևաբար քաղաքացիները պարտավոր չեն կատարել նման անօրինական պահանջը:

Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը:

Կազմակերպությունը բերում է իր պնդման իրավական հիմքերը.

1. ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Տվյալ պարագայում երթուղային ցանցի կազմակերպող մարմին է համարվում Երևան քաղաքի քաղաքապետը և փոխադրավարձի ավելացման պահանջը կարող էր օրինական համարվել Երևան քաղաքի քաղաքապետի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված որոշման համապատասխան:

2. Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման, և դրանք ուժի մեջ մտնում են բացառապես պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, եթե ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

3. Նույն օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որոշումները հրապարակվում են «Երևանի իրավական ակտերի տեղեկագրում» դրանք ստանալու օրվան հաջորդող տասը օրվա ընթացքում:

4. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2013թ. հուլիսի 23-ին հեռախոսազանգով դիմել է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերությանը, որը պատասխանատու է իրավական բոլոր ակտերի պաշտոնական հրապարակման համար: Տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Երևանի իրավական ակտերից վերջինը թվագրվում է 2013թ. հուլիսի 10-ով: Ինչպես վերջին, այնպես էլ դրան նախորդող տեղեկագրերից որևէ մեկում Երևան քաղաքի ներհամայնքային տրանսպորտի փոխադրավարձերի ավելացման վերաբերյալ որոշում հրապարակված չէ:

5. Ավելին, որևէ որոշում չի հրապարակվել նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքում, ինչպես նաև Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի www.arlis.am, www.laws.am, www.legislation.am կայքերում:

6. Հետևաբար, 150 դրամ փոխադրավարձ վճարելու մասին պահանջը, որը հիմնավորվում է քաղաքապետի որոշմամբ, չի կարող օրինական համարվել, քանի որ օրենքով սահմանված կարգով այն չի հրապարակվել և ուժի մեջ չի մտել:

7. Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի համաձայն՝ անձը պարտավոր չէ կատարել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջները: Ուստի, 150 դրամ փոխադրավարձ վճարելու պահանջը չի կարող համարվել օրինական և քաղաքացիները պարտավոր չեն ենթարկվել նշված անօրինական պահանջին:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն պատրաստակամություն է հայտնում իրավական աջակցություն տրամադրել բոլոր այն անձանց, ում իրավունքները խախտվել են 150 դրամ փոխադրավարձ վճարելու պահանջի և դրա հետևանքով ձեռնարկված այլ միջոցառումների արդյունքում:

Կազմակերպությունը տեղեկացնում է, որ համապատասխան հարցումներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ գործընթացի օրինականությունը ստուգելու և անօրինական գործողությունների շարունակությունը կանխելու նպատակով:

Աղբյուրը՝ www.hra.am
Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից (տեսանյութ)

Մայիս 22, 2018 21:31 Պահպանում է Երևան քաղաքի ավագանու անդամի մանդատը։
Իրավապաշտպան․ «Վճռաբեկ դատարանը հիմա հիանալի հնարավորություն ունի արդարացնել Սամվել Բաբայանին»

Իրավապաշտպան․ «Վճռաբեկ դատարանը հիմա հիանալի հնարավորություն ունի արդարացնել Սամվել Բաբայանին»

Մայիս 22, 2018 18:41 «Դա Սերժ Սարգսյանի անձնական վրեժն էր Սամվել Բաբայանից։ Դա հնարովի, 37 թվականի գործ է»։
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը հոմոսեքսուալ է

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը հոմոսեքսուալ է

Մայիս 22, 2018 18:17 Գործունեություն է ծավալում որպես մարդու իրավունքների պաշտպան:
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ (տեսանյութ)

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ (տեսանյութ)

Մայիս 22, 2018 18:08 Նիստում քննարկվել է երկու հարց:
Վանաձորում բնակելի տան արտաքին պատը փլուզվել է

Վանաձորում բնակելի տան արտաքին պատը փլուզվել է

Մայիս 22, 2018 17:58 Վնասվել են տանիքի փայտյա կառուցատարրերը։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մայիս 22, 2018 17:31 Սպասվում է անձրև և ամպրոպ:
Զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին

Զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին

Մայիս 22, 2018 16:27 Բացահայտվել են անպարկեշտ ձևով ստորացնելու, վիրավորանք հասցնելու դեպքեր։
«Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չի». Շարմազանով (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չի». Շարմազանով (տեսանյութ)

Մայիս 22, 2018 15:40 «Բայց ցանկացած բանակցություններում իր մեջքին կանգնած եմ»։
«Ցեցի պատճառով չարտահանված լոլիկը հայկական շուկայում է» (տեսանյութ)

«Ցեցի պատճառով չարտահանված լոլիկը հայկական շուկայում է» (տեսանյութ)

Մայիս 22, 2018 15:04 «Սոխն ու կարտոֆիլը էժան կլինեն»:
Պատշգամբից ընկած երեխան 30 րոպե կախված է մնացել 6-րդ հարկի հատվածում

Պատշգամբից ընկած երեխան 30 րոպե կախված է մնացել 6-րդ հարկի հատվածում

Մայիս 22, 2018 14:38 Դեպքը տեղի է ունեցել Կիրովում։
Տներից մեկի նկուղում օձ է նկատվել

Տներից մեկի նկուղում օձ է նկատվել

Մայիս 22, 2018 14:17 Գյուրզա տեսակի։
Տիգրան Մազմանյան․ «Դատարանը ճանաչել է, որ իմ կալանավորումը եղել է ապօրինի»

Տիգրան Մազմանյան․ «Դատարանը ճանաչել է, որ իմ կալանավորումը եղել է ապօրինի»

Մայիս 22, 2018 13:23 «Ոստիկանության ավագ ենթասպա Արմեն Ղազարյանը պատասխան կտա կեղծ ցուցմունքի համար»։
Նշանակվել են փոխնախարարներ

Նշանակվել են փոխնախարարներ

Մայիս 22, 2018 12:51 ԿԳ նախարարը նոր տեղակալներ ունի։