Աշխարհ

25.07.2013 12:34


Կապիկները ԱՄՆ փոխնախագահի վրա մրգեր են նետել

Կապիկները ԱՄՆ փոխնախագահի վրա մրգեր են նետել

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում կապիկների «գրոհը» քիչ է մնացել հարցականի տակ դնի ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի մասնակցությամբ պաշտոնական արարողությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Բայդենի Մահաթմա Գանդիի հուշակոթող այցելելու ժամանակ։ Մինչ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան կնոջ և թոռնիկի հետ լուսանկարվում էր թանգարանի տարածքում, ծառերի վրա ակնթարթորեն կապիկներ են հայտնվել։

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ կենդանիները, ճյուղերից պոկելով մանգոյի պտուղները, դրանք սկսել են նետել հյուրերի ուղղությամբ։ Տուժածներ չեն եղել, սակայն Միացյալ Նահանգների փոխնախագահի թիկնազորը հայտնվել է բավական տհաճ իրավիճակում...

Այս խորագրի վերջին նյութերը