Քաղաքական

25.07.2013 17:21


ԲՀԿ. «Որպես առաջին քայլ վերադառնալ տրանսպորտի նախկին գնին»

ԲՀԿ. «Որպես առաջին քայլ վերադառնալ տրանսպորտի նախկին գնին»

Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության եւ Երեւանի քաղաքապետի հանդիպումը: Ըստ էության, բովանդակային քննարկում, որպես այդպիսին տեղի չի ունեցել: Երեւանի քաղաքապետը ներկայացրել է իր դիրքորոշումն ու հիմնավորումները` տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ, ինչը մեզ համար շարունակում է մնալ անընդունելի: Հարցի լուծումը գտնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը եւս այս պահին համարում ենք ոչ արդյունավետ, քանզի դա խնդրի լուծումը արհեստականորեն ձգձգելու է: Տրանսպորտի ոլորտը բարելավելու նպատակով աշխատանքային խումբ կարող է ստեղծվել միայն նախկին սակագնին վերադառնալուց հետո:
ԲՀԿ խմբակցությունը մնում է իր այն վստահ դիրքորոշմանը, որ սոցիալական այս գերլարված պայմաններում օր առաջ պետք է լուծում տալ այս խնդրին: Որպես առաջին քայլ վերադառնալ նախկին գործող սակագնին, ինչպես նաեւ սոցիալական փաթեթներ մշակել ուսանողների եւ սոցիալական տարբեր խմբերի համար: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Երեւանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում Տարոն Մարգարյանը պաշտոնապես հայտարարեց, որ տրանսպորտի սակագնի բարձրացում չի լինելու: Կարծում ենք, որ ցանկացած պաշտոնյայի համար քաղաքացուն տված խոստումը պետք է անբեկանելի լինի: ԲՀԿ խմբակցությունը երբեք դեմ չէ որեւէ հարցի համակողմանի քննարկմանը, եւ մենք վստահ ենք, որ այս հարցը քննարկելու եւ օպերատիվ լուծումներ գտնելու լավագույն հարթակը ավագանու արտահերթ նիստ հրավիրելն է:

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցություն

Այս խորագրի վերջին նյութերը