Աշխարհ

02.08.2013 10:38


ԱՄՆ–ը ժամանակավորապես կփակի իր դեսպանատները Մերձավոր Արևելքում

ԱՄՆ–ը ժամանակավորապես կփակի իր դեսպանատները Մերձավոր Արևելքում

ԱՄՆ պետքարտուղարությունը որոշում է ընդունել ժամանակավորապես փակել իր դեսպանատներն ու հյուպատոսություները Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի տարածքներում։

Ըստ շրջանառվող լուրերի՝ որոշումն այս պայմանավորված է «Ալ-Քայիդայի» սպառնալիքով՝ գրոհելու ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները մահմեդական երկրներում, գրում է «USA Today»-ը։

Իր հերթին, Պետքարտուղարության մամլո ծառայությունից հայտնել են, որ կիրակի օրը, ելնելով անվտանգության նկատառումներից, մի շարք երկրներում կփակվեն ամերիկյան դեսպանատները, որոնք, որպես կանոն, աշխատում են նաև հանգստյան օրերին։

Այս խորագրի վերջին նյութերը