Աշխարհ

07.08.2013 09:44


Ադրբեջանի բնակչությունը աճում է

Ադրբեջանի բնակչությունը աճում է

2013թ. հուլիսի 1-ի դրությամբ Ադրբեջանի բնակչության թիվը, տարվա սկզբի համեմատ, ավելացել է 0,6%-ով կամ 55 հազարով՝ հասնելով 9,412 մլն մարդու։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի վիճակագրական պետական ծառայությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ տվյալներին։

Ադրբեջանում մինչև 14 տարեկան քաղաքացիները կազմում են բանակչության 22,3%-ը, 15-64 տարեկան՝ 71,9%, 65 տարեկանից բարձր՝ 5,8%.

Այս տարվա առաջին կեսին Ադրբեջանում ծնվել է 83,1 հազար երեխա (միջինը՝ մեկ օրում 459 ծնունդ)։ Նրանցից 53,6%–ը տղաներ են, 46,4%–ը՝ աղջիկներ։

Այս խորագրի վերջին նյութերը