Աշխարհ

09.09.2013 10:05


Երուսաղեմում տեղակայվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը

Երուսաղեմում տեղակայվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը

Իսրայելի իշխանությունները Երուսաղեմի շրջաններից մեկում տեղակայել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է լուրը՝ նշելով միայն, որ «հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայումը պայմանավորված է ստեղծված իրավիճակի գնահատմամբ»։

«Rosbalt.ru»-ն հիշեցնում է, որ սեպտեմբերի 5-ին լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպությունը հայտարարել էր, որ կռմբակոծի Իսրայելը, եթե ԱՄՆ–ը ռազմական գործողություններ սկսի Սիրիայի դեմ։

Այս խորագրի վերջին նյութերը