Աշխարհ

09.09.2013 13:59


ՌԴ նախագահի խորհրդականը Հայաստանը նմանեցրել է Կալինինգրադին

ՌԴ նախագահի խորհրդականը Հայաստանը նմանեցրել է Կալինինգրադին

«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ՌԴ Նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը քննարկելով Ուկրաինայի՝ ԵՄ–ի հետ ասոցացման, Ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու հարցերը՝ անդրադարձել է նաև Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը։

Պատասխանելով ընդհանուր սահմանի բացակայության վերաբերյալ հարցին՝ Գլազևն ասել է. «Դե մենք էլ ունենք Կալինինգրադի մարզը, որի հետ Մաքսային միությունը նույնպես սահմաններ չունի»։

Հաղորդավարը հակադարձել է, որ Կալինինգրադը Ռուսաստանի մնացած մասին կապող ջրային սահման է, իսկ Հայաստանը՝ անկախ պետություն։ Սակայն Գլազևն ասել է. «Մեզ համար տարբերություն չկա՝ Հայաստանը պետություն է, թե պետության շրջան։ Կարևորը ընդհանուր մաքսային տարածքն է…. Եվ հետո, ես Ձեզ մի ծիծաղելի բան ասեմ՝ չէ՞ որ Հայաստանը նույնպես պատրաստվում էր ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել»։
Խորհրդականն ակնարկել է, որ ԵՄ–ի հետ Հայաստանը նույնպես ուղղակի սահման չունի, սակայն չի նշել, որ ԵՄ–ի հետ ջրային ուղղակի հաղորդակցություն ունեցող Հայաստանի հարևան Վրաստանը նույնպես պատրաստվում է ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել նոյեմբերին կայանալիք Վիլնյուսյան գագաթաժողովին։

Այս խորագրի վերջին նյութերը