Աշխարհ

10.09.2013 10:12


Գործարարն այծը վաճառել է 3.5 մլն դոլարով

Գործարարն այծը վաճառել է 3.5 մլն դոլարով

Սաուդյան Արաբիայում գործարար-անասնապահը 3.5 մլն դոլարով այծ է վաճառել։ Այս մասին գրում է «Ալ-Արաբիան»։

Ըստ այծերի բուծման մասնագետների՝ վաճառված անասունը հազվադեպ հանդիպող տեսակից էր և ուներ բացառիկ հատկություններ։ Սակայն 3.5 մլն դոլարն այծի դիմաց աստղաբաշխական թիվ է նաև փորձագետների համար։

Ըստ «Khaleej Times»-ի՝ գործարքը կայացել է Էր-Ռիյադում։

Այծի վաճառքը մեծ արձագանք է գտել համացանցում։ Տեղի օգտատերերին զայրացրել է գործարքի արժեքը։ Նրանցից շատերը, գրելով անհեթեթ առքուվաճառքի մասին, ուշադրություն են հրավիրել միլիոնավոր սիրացի փախստականների խնդիրներին։

Այս խորագրի վերջին նյութերը