Քաղաքական

10.09.2013 16:59


Գագիկ Ծառուկյանն արձագանքել է լիաթոք ծիծաղով

Գագիկ Ծառուկյանն արձագանքել է լիաթոք ծիծաղով

Մամուլում այսօր հրապարակում էր եղել այն մասին, թե առաջիկայում ստեղծվելու է 4 փոխվարչապետի հաստիք, որոնցից մեկը զբաղեցնելու է Գագիկ Ծառուկյանը: Այս հարցի առնչությամբ «zham.am»-ը մեկնաբանություն է խնդրել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից:


-Ինչպե՞ս եք վերաբերվում այս հրապարակմանը:

-Եթե կարճ պատասխանելու լինեմ Ձեր հարցին, ապա պետք է ասեմ՝ հումորով: Հրապարակումը կարող եմ որակել պարզապես որպես չհաջողված հումոր, որը պետք է դիտարկել բացառապես երգիծանքի ժանրում:

-Իսկ Գագիկ Ծառուկյա՞նն ինչպես է արձագանքել այս նորությանը, եթե, իհարկե, նա տեղյակ է:

-Իհա՛րկե տեղյակ է: Պարոն Ծառուկյանին զեկուցվել է հրապարակման մասին, և նրա արձագանքը մեկն էր՝ նա պարզապես լիաթոք ծիծաղեց:

Այս խորագրի վերջին նյութերը