Քաղաքական

11.09.2013 16:04


Արամ Մանուկյան. «Չի կարող լինել օֆշոր սիրող կառավարություն և արդար Արդարադատության խորհուրդ»

Արամ Մանուկյան. «Չի կարող լինել օֆշոր սիրող կառավարություն և արդար Արդարադատության խորհուրդ»

Արդարադատության խորհրդի իրավաբան–գիտնականներին հաստատելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընդգծել է, որ չի կարող լինել օֆշոր սիրող, դատարանի վրա ճնշում գործադրող կառավարություն և արդար Արդարադատության խորհուրդ։ Հետևաբար, մեծ ակնկալիքներ չկան Արդարադատության խորհրդից՝ մանավանդ հաշվի առնելով այն միջավայրը, որտեղ պետք է աշխատի այդ խորհուրդը։

–Մի երկու զավեշտալի դեպք եմ ուզում պատմել քաղաքական դատավարություններից։ Կարող է խնդաք, թե ինչպես կարող է այդպիսի բան լինել։ Դատում են մեր Մանուկյան Աշոտին։ Հանցագործության վերաբերյալ ցուցմունք տվող ոստիկանը ասում է՝ ոտքիս խփեցին, ես շրջվեցի, տեսա, բոլորի ձեռքին քար և փայտ կար, բայց մի հոգի կար, որի ձեռքին չկար, և ես եզրակացրեցի, որ ի՛նքն է ինձ խփել։ Դատավորը այս ցուցմունքի վրա 6 տարով դատապարտեց նրան։ Սա զավե՛շտ է։ Հայաստանի իրավագիտության պատմության գրքում կարելի է գրել։ Ինչպես նաև, ունենք փաստեր, որ նո՛ւյն ոստիկանը ծեծվել է նո՛ւյն ժամին երեք՝ իրարից տարբեր տեղերում։ Եվ դատավորն այս ցուցմունքների հիման վրա մարդկանց ուղարկեց բանտեր։

Արամ Մանուկյանը հիշեցրել է նաև ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դեպքը՝ ընդգծելով, որ նրան դատում են 100կգ կշռող 4 ոստիկանի ցուցմունքների հիման վրա, ովքեր պնդել են, թե 45կգ կշռող Տիգրանը իրենց 4–ին էլ միաժամանակ ծեծել է.

–Երեկ ԱԺ 4 խմբակցություն դիմեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ։ Դատարանը մերժեց։ Իսկ նույն այդ օրերին ազատ են արձակվում մարդիկ, ովքեր սպանության գործի մեջ են՝ տասնյակ կրակոցներ, սպանություն, վիրավորներ, և ոչ մեկն այդ գործով կալանավորված չէ։

Հետևաբար, Ա. Մանուկյանը վստահ է, որ ԱԺ–ի՝ Արդարադատության խորհրդի անդամ նշանակելով՝ ոչինչ փոխել հնարավոր չէ, քանի որ իր նշած խնդիրները քաղաքական են, և մարդիկ արտագաղթում են նաև արդարադատության նման համակարգի պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը