Լրահոս

14.09.2013 12:52


Նինա Մարգարյան. «Ո՞վ է ավելի վտանգավոր»

Նինա Մարգարյան. «Ո՞վ է ավելի վտանգավոր»

Վերջերս համացանցում` Բաղրամյան 26-ի պետպատվերի շրջանակներում, ակտիվորեն հակառուսական հիստերիա է տարածվում: Մի կողմ թողնենք այն անկապ նյութերը, որոնք կապված են ՌԴ-ում տիրող բարոյական արժեքների հետ: Ինձ ավելի հետաքրքիր են այն մեղադրանքները, որ Ռուսաստանը մեզ դիտարկում է ընդամենը որպես վիլայեթ կամ նահանգ, թե՝ «Տեսե՛ք, ինչ վատն են ռուսները, որ չեն հարգում ուրիշ պետությունների անկախությունը»:
Հարգելիներս, դուք ավելի լավ է՝ Հայաստանի իշխանություններից բողոքեք, անձամբ Սերժ Սարգսյանից բողոքեք, ով այս երկիրը դիտարկում է որպես իր սեփականություն և հարկ չի համարում լայն քննարկմանը դնել երկրի անվտանգության հետ կապված հարցերը, կարծես Հայաստանն իր պապերից է ժառանգել և այսօր կարող է հայտարարել, որ ժամանակավորապես վարձակալության է տալիս իր երկիրը ԵՄ-ին, նույնիսկ Արցախը կորցնելու վտանգի առկայության դեպքում, իսկ ահա վաղը փոշմանի և հայտարարի, որ ավելի շահավետ է Հայաստանը վարձակալությանը հանձնել Ռուսաստանին: Եվ արդեն կապ չունի, որ դա շահավետ չէ հենց Հայաստանի համար: Կարևոր է, որ դա հնարավորություն կտա Սերժին պահել իր աթոռը, իսկ թե ինչ է լինելու այն տարածքի հետ (այո՛, քանի որ Սարգսյանի համար այն ընդամենը տարածք է, այլապես նա այդպիսի քաղաքականություն չէր վարի), որը կոչվում է Հայաստան, իր համար կարևոր չէ: Կարևորն աթոռն է: Այ դրա մասին խոսեք: Ի դեպ, նույնը վերաբերում է այն բոլոր մարդկանց, ովքեր նպաստում էին Սերժի վերարտադրությանը թե՛ քաղաքական (երբ Սերժի հետ ինչ–որ անհասկանալի բանակցությունների մեջ էին մտնում նախագահական ընտրություններից առաջ՝ դրանով իսկ նպաստելով ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացման գործընթացի տապալմանը) և թե՛ կենցաղային մակարդակով (երբ կաշառք էին վերցնում և իրենց ձայները վաճառում): Եվ այսպես, ո՞վ է ավելի վտանգավոր՝ Սե՞րժը, ով Հայաստանի համար գնորդ է փնտրում, թե՞ Հայաստանը գնելու փորձ անողները:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը