Լրահոս

17.09.2013 10:28


Երկու Տիգրան

Երկու Տիգրան

Ասել է թե՝ մեկին իշխանությունն է փակել, մյուսին իշխանությունն է ազատել: Այն, ինչ պատահել է 2011 թ. օգոստոսի 9-ին ՀԱԿ ակտիվիստների ու ոստիկանության միջև, երևի թե, գաղտնիք է մնացել մինչ այսօր միայն Շուշան Պետրոսյանի համար: Նրա համար անհայտ էր նաև Տիգրան Առաքելյանը՝ երիտասարդ, որը զրկվել է ազատությունից իր քաղաքական հայացքների համար: ՀԱԿ-ի Տիգրանը հայտնվել է անազատության մեջ հետևյալ մեղադրանքով՝ խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, որի համար սահմանվել է վեց տարվա կալանք: Այն, որ ՀԱԿ-ի Տիգրանը ռեժիմի զոհ է դրանում հարց չկա:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ նաև մեկ այլ Տիգրանի պատմությունը՝ Լիսկայի Տիգրանի պատմությունը (զգում ե՞ք տիգրանների տարբերությունը՝ մեկը մի ամբողջ քաղաքական կառույցի Տիգրան է, իսկ մյուսը՝ ածականավորի Տիգրան է): Լիսկայի Տիգրանը՝ նույն ինքը՝ Տիգրան Խաչատրյանը, մեղադրվում էր միանգամից երեք հոդվածներով՝ սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ: Այս երեք հոդվածների տակ ամենաքիչը 6 տարի անգամ 2 քնած հաշվարկ է: Բայց, ինչպես տեսանք, այսօր Լիսկայի Տիգրանը ազատության մեջ է: Ու այստեղ հարց է ծագում՝ ՀԱԿ-ի Տիգրանի դեպքում ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ներկայացուցչի նկատմամբ կյանքին կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար դատում ու «սրոկ» են տալիս, իսկ, ասենք, ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ մեկ այլ ներկայացուցչի՝ Արտակ Բուդաղյանի (ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար) նկատմամբ կյանքին կամ առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելու համար ոչ մի «սրոկ» էլ չի հասնում:

«ՎԻՎԱ» ՀՀ-ում արդարադատությանը և դատական իշխանությանը: Այսօր ՀՀ-ում երեք իշխանական թևերից գործադիրը գերակա է մյուս թևերի նկատմամբ, այսինքն՝ մի երկրում, որտեղ զսպումների և հակակշիռների սկզբունքը չի գործում, խոսել ժողովրդավարության մասին անիմաստ է:

Մերի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը