Աշխարհ

17.09.2013 11:04


Լեհաստանը կոչ է անում ԱՄՆ–ին ձերբազատել նախախորհրդային երկրները ՌԴ ճնշումից

Լեհաստանը կոչ է անում ԱՄՆ–ին ձերբազատել նախախորհրդային երկրները ՌԴ ճնշումից

«ԱՄՆ–ը պետք է օժանդակի Արևելյան համագործակցության երկրներին, որոնք ենթարկվում են Ռուսաստանի ճնշմանը»,– հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Կատաժինա Պելչինսկայա–Նալենչը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։ Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտ.ռու»–ն։

«Ամերիկացիները պետք է ցույց տան իրենց քաղաքական ակտիվությունը ոչ միայն բառերով, այլև գործով՝ օրինակ՝ նախքան Արևելյան համագործակցության գագաթաժողովը այցելեն այդ երկրներ»,–հայտարարել է փոխարտգործնախարարը։

Կատաժինան ընդգծել է, որ չնայած ԱՄՆ–ում Սիրիայի և այլ խնդիրների առկայությանը՝ Արևելյան համագործակցությունը լուրջ ուշադրության է արժանի։ Ըստ նրա՝ ակնհայտ կապ կա Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում համաձայնության գալու և Արևելյան Եվրոպան հարվածի տակ դնել պատրաստվելու հարցում։

Դիվանագետը հիշեցրել է, որ այսօր ԱՄՆ–ն ունի ՌԴ–ի կարիքը Սիրիայի քիմիական զենքի հարցում։

«Ռոսբալտ.ռու»–մ այնուհետև նշվում է. «Հիշեցնենք, որ Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան նախատեսում են ասոցացման համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ Արևելյան համագործակցության երկրների գագաթաժողովում։ Սեպտեմբերին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն մեղադրեց ՌԴ–ին Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար։ Եվրոպայում կարծում են, որ ՌԴ–ն առևտրային ծածուկ պատերազմ է սկսել նախկին ԽՍՀՄ երկրների հետ նրանց հարաբերությունները Եվրամիության հետ խզելու համար»։

Այս խորագրի վերջին նյութերը